Սեպտեմբեր 19, 2017 10:17 Asia/Tehran
  • Լավրովը «կրիտիկական» է անվանել Կորեական թերակղզում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ Կորեական թերակղզում կրիտիկական իրավիճակ է տիրում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տարածաշրջանում սրված իրավիճակի ֆոնի վրա Մոսկվան անհրաժեշտ է համարում մշտական երկխոսությունը Տոկիոյի հետ՝ անվտանգության հարցով, - ասել է Լավրովը: Նա նկարագրել է որպես «շատ օգտակար» կարծիքների փոխանակումը Ռուսաստանի նախագահի և Ճապոնիայի վարչապետի միջև՝ միջազգային հարաբերությունների հարցերով:

«Մենք կարծում ենք, որ չափազանց անհրաժեշտ է հաստատուն երկխոսությունը Ճապոնիայի և Ռուսաստանի անվտանգության հարցերով, հատկապես կապված այն ճգնաժամային իրավիճակի հետ, որն ի հայտ է եկել Կորեական թերակղզում», - հայտարարել է Ռուսաստանի նախարարը Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի հետ հանդիպման ժամանակ:

Tert.am

 

Պիտակ