Ռուսաստանը մերժել է ՀԳՀԾ-ին դեմ Թրամփի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i72581-Ռուսաստանը_մերժել_է_ՀԳՀԾ_ին_դեմ_Թրամփի_դիրքորոշումը
ՌԴ ԱԳ նախարարն անընդունելի և մտահոգիչ է որակել ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 13:31 Asia/Tehran
  • Ռուսաստանը մերժել է ՀԳՀԾ-ին դեմ Թրամփի դիրքորոշումը

ՌԴ ԱԳ նախարարն անընդունելի և մտահոգիչ է որակել ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը:

Նյու Յորքում ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեային առընթեր  հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնության մասին ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Լավրովի հավաստմամբ, Մոսկվան հիմք է ընդունում ՄԱԳԱՏԷ-ի պրոֆեսիոնալ գնահատականը, որը բազմիցս հայտարարել է, որ Իրանն արդարացի կերպով կատարել է իր բոլոր հանձնառությունները:

«Ռուսաստանը պաշտպանելու է Իրանի միջուկային ծրագրի մասին ԻԻՀ-ի և «5+1» խմբի անդամ երկրների միջև կայացած Միջուկային գործարքը, որն ընդունվել է նաև միջազգային հանրության կողմից»ասել է Սերգեյ Լավրովը: