Սեպտեմբեր 23, 2017 23:35 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար․ Թրամփը Սպիտակ տունը վերածել է «աղմկոտ շուկայի»

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն ՄԱԿ ամբիոնից հնչած՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն անխոհեմ է անվանել եւ հայտարարել, որ ԱՄՆ ղեկավարը Սպիտակ տունը վերածել է «աղմկոտ շուկայի», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում իր ելույթի ժամանակ Հոն նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը եւ դաշնակիցները պետք է երկար մտածեն, նախքան Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական սադրանքների դիմելը։ Նրա խոսքով՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը պատասխանատու միջուկային տերություն է, սակայն «դաժան միջոցների» կդիմի հարձակման դեպքում։

Նա նշել է, որ Փհենյանը Վաշինգտոնի հետ ռազմական պարիտետի է ձգտում, իսկ միջուկային ուժերը ինքնապաշտպանական միջոցներ են։

News.am

 

Պիտակ