Սեպտեմբեր 23, 2017 23:44 Asia/Tehran
  • Պենտագոն. ԱՄՆ ռմբակոծիչները սլացել են ԿԺԴՀ-ից դեպի արեւելք

Ամերիկյան ռմբակոծիչները սլացել են միջազգային օդային տարածքով՝ Հյուսիսային Կորեայի սահմանամերձ տարածքով դեպի արեւելք:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուիթը, հաղորդում է Reuters- ը:

Ըստ նրա՝ նպատակն էր ցույց տալ Միացյալ Նահանգների ռազմական կարողությունները:

Նա նաեւ նշել է, որ սա ԿԺԴՀ-ի ապառազմականացված գոտու հյուսիսում գտնվող ամենահեռու կետն է, որտեղ 21-րդ դարում երբեւէ կարող էր ԱՄՆ-ի ռմբակոծիչ թռչել, ինչը ընդգծում է «լրջությունը, որով մենք ընկալում ենք Հյուսիսային Կորեային, որպես անխոհեմ վարքագծի դրսեւորող»:

News.am

 

Պիտակ