Սեպտեմբեր 24, 2017 12:29 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը Թրամփին հոգեկան հիվանդ է անվանել

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն ՄԱԿ ամբիոնից ելույթ ունենալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հոգեկան հիվանդ է անվանել, որին չի կարելի վստահել «միջուկային կոճակը»,News.am-ի հաղորդմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Աբսուրդ իրականությունն այն է, որ այնպիսի ինքնահավան  մարդը, ինչպիսին Դոնալդ Թրամփն է՝ հոգեկան հիվանդ, մարդ, որին անգամ ամերիկացի ժողովուրդն է անվանում վայ-հրամանատար  (Commander in Grief), «ստախոս թագավոր (Lyin King) եւ «սատանա նախագահ»մ զբաղեցնում է ԱՄՆ նախագահի աթոռը»,- ասել է հյուսիսկորեացի նախարարը։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ նման մարդը «միջուկային կոճակը» սեղմելու հնարավորություն ունի։

lratvakan.am/

Պիտակ