Սեպտեմբեր 30, 2017 07:29 Asia/Tehran
  • Կատալոնիայի դատարանը «Գուգլ»-ից պահանջել է արգելափակել անկախության հանրաքվեի մասին տեղեկությունների ծրագիրը

Կատալոնիայի գերագույն ատյանը «Գուգլ» ընկերությանը կոչ է արել արգելափակել Իսպանիայի այդ նահանգում անկախության հանրաքվեի մասնակցելու համար օգտագործվող ծրագրերը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսպանիայի Կատալոնիա նահանգի գերագույն ատյանն ուրբաթ օրը «Գուգլ» ընկերությունից պահանջել է արգելափակել այն ծրագիրը, որն այդ նահանգի անկախատենչներն օգտագործում են կիրակի օրվա հանրաքվեի կապակցությամբ տեղեկատվություն տարածելու համար:

Դտարանը հայտարարել է, որ «On Votar 1-Oct» ծրագիրը ոտնահարում է Իսպանիայի սահմանադրական դատարանի սեպտեմբեր ամսին հրապարակած վճիռը, որը պահանջում է մինչև հանրաքվեի օրինականության քննարկումն առկախել Կատալոնիայի անկախության հանրաքվեն:

Կատալոնիայի տարածքային կառավարությունը մտադիր է հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե կազմակերպել:

Իսպանիայի սահմանադրության համաձայն` այդ երկիրը չի կարող մասնատվել:

Կատալոնիա նահանգի բնակչության 80 տոկոսը 2014 թվականի նոյեմբերին պարտադիր բնույթ չկրող մի հանրաքվեում կողմ քվեարկեցին Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը:

 

 

Պիտակ