Սեպտեմբեր 30, 2017 12:23 Asia/Tehran
  • Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին կբացվեն 2315 ընտրատեղամասեր

Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեում: Այդ մասին Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը: Կբացվեն 2315 ընտրական տեղամասեր, դրանք կաշխատեն առավոտվա ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 20-ը:

Դրանց աշխատանքը կապահովեն 7,2 հազար կամավորներ: Ընդամենը ընտրացուցակներում գրանցված Է հինգ մլն 343 հազար 358 մարդ: Ժեներալիտետի ներկայացուցչի խոսքով՝ «կամավորները կկարողանան երաշխավորել, որ ամեն ինչ նորմալ կաշխատի»: «Թող բոլորը հանգիստ լինեն, բոլորն Էլ կկարողանան քվեարկել»,-հավելել Է Տուրուլը: Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, որը չի ճանաչում իսպանական կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկության հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից: Այսպիսով, դատարանը հանրաքվեի նախապատրաստման նպատակով կատալոնական իշխանությունների հետագա բոլոր գործողությունները հայտարարել Է անօրինական: Հարցումների համաձայն, Կատալոնիայի անկախությունը պաշտպանում Է ինքնավար հանրակցության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ Է արտահայտվում: Ինքնավար հանրակցության կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին հանդես Է գալիս կատալոնացիների 80 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը գտնում Է, որ քվեարկության անցկացումը պետք Է համաձայնեցվի Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Քվեարկությունը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, կատալոնացիների 60 տոկոսի կարծիքով, օրինական չԷ եւ չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ankakh.com

Պիտակ