Հոկտեմբեր 01, 2017 10:04 Asia/Tehran
  • Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեն, բնակիչները հերթ են կանգնել գիշերվանից

Կատալոնիայում մեկնարկել է անկախության պատմական հանրաքվեն, ընտրական շտաբերի կողքին գիշերվանից արդեն հերթեր են գոյացել, հայտնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը:

Որոշ ընտրատեղամասերում կանգնեցվել են տրակտորներ՝ ոստիկանության հնարավոր միջամտությունը կանխելու համար: Հայտնի է նաև, որ Բարսելոնայում ոստիկաններն արդեն փորձել են հավաքել որոշ քվեատուփեր:Ավելի վաղ իսպանական ոստիկանությանը հրամայվել էր առգրավվել հանրաքվեի հետ առնչություն ունեցող ցանկացած իր: Թեև քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան 9:00-ին, սակայն կազմակերպիչները հորդորել են քաղաքացիներին ավելի վաղ գնալ ընտրատեղամասեր՝ դրանք ոստիկանությունից պաշտպանելու համար: Չնայած Իսպանիայի իշխանությունների ցուցաբերած հակազդեցությանը՝ Կատալոնիայում հանրաքվեի կազմակերպիչները վստահ են, որ հանրաքվեին մասնակցությունը բավականին բարձր տոկոս կկազմի:Քվեարկության վայրում կատալոնցիներին քվեաթերթիկների վրա կտրվի ընդամենը մեկ հարց. «Դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ հանրապետության ձևաչափով», ընտրողներին մնում է միայն պատասխանել «Այո» կամ «Ոչ»:Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի որոշմամբ՝ անկախության մասին հանրաքվեն կանցկացվի այսօր՝ հոկտեմբերի 1-ին:Մադրիդի իշխանություններն այս հանրաքվեն համարում են հակասահմանադրական և բացարձակ անօրինական:

 

Պիտակ