Հոկտեմբեր 01, 2017 12:30 Asia/Tehran
  • Ոստիկանությունն արգելափակել է ընտրատեղամասը, որտեղ պետք է քվեարկեր Կատալոնիայի ղեկավարը

Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան Ժիրոնայում արգելափակել է ընտրատեղամասը, որտեղ անկախության հանրաքվեի ժամանակ պետք է քվեարկեր Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ հայտնում է Pais պարբերականը։

Տեսանյութում, որը հրապարակվել է պարբերականի թվիթերյան միկրոբլոգում, տեսանելի է, թե ինչպես են իրավապահ մարմինների աշխատակիցները կոտրում ընտրատեղամասի ապակե դուռը՝ ներս թափանցելու համար։

Նշենք, որ Կատալոնիայի իշխանությունները թույլատրել են բնակիչների քվեարկել ցանկացած ընտրատեղամասում։

Ինչպես երևում է Mundo պարբերականի թվիթերյան տեսագրությունից՝ ուժայինները հրում են մարդկանց, ովքեր ցանկանում են քվեարկել։ Ոստիկանության գործողություններն ուղեկցվում են ամբոխի վրդովված ճիչերով։

1in.am

 

Պիտակ