Հոկտեմբեր 03, 2017 18:32 Asia/Tehran
  •  Իսպանիայի Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

Կատալոնիայում համընդհանուր գործադուլը խափանել է այդ տարածաշրջանի բոլոր աշխատանքները: Գործադուլը հայտարարվել է, որպես բողոքի նշան հանրաքվեի անցկացման ժամանակ Իսպանիայի իրավապահ մարմինների գործողությունների դեմ ։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իսպանիայի Կատալոնիա տարածքում 24-ժամյա համընդհանուր գործադուլի պատճառով դադարել են տրանսպորտի, առևտրի , գյուղատնտեսության , դպրոցների ու համալսարանների աշխատանքները: 

Կատալոնիայում կիրակի օրն անցկացվել է անկախացման մասին հանրաքվեն, որը Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում։ Քվեարկության օրը տեղի են ունեցել բախումներ քվեարկողների ու ոստիկանության միջև:

Պիտակ