Եվրոպական երկրներում ոստկանությունը բռնություն է կիրառում փախստական երեխաների նկատմամբ
(last modified Thu, 05 Oct 2017 13:03:30 GMT )
Հոկտեմբեր 05, 2017 16:33 Asia/Tehran
  • Եվրոպական երկրներում ոստկանությունը բռնություն է կիրառում փախստական երեխաների նկատմամբ

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը Բուլղարիայի, Խորվաթիայի և Հունգարիայի ոստիկանությանը մեղադրել է էմիգրանտների, ապաստան հայցողների ու փախստականների, մասնավորպես երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Այդ երկրների ոստիկանությունները նյման կերպ փորձում են կանխել փախստականների մուտքը Եվրոպա:

 «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը  հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է.«Իրոք ամոթ է, որ Եվրամիության անդամ երկրները բռնություն են գործադրում` երիտասարների ու երեխաների մուտքը Եվրոպա կանխելու համար»:

Ի դեպ Սերբիայում  «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպության Բալկանյան բաժնի ղեկավար Ստեֆեն Մեյսեյինգն ասել է.«Այս տարվա առաջին կիսամյակում էիմիգրանտ ու ապաստան հայցող երեխաների ու պատանիների 92 տոկոսը դիմել են  «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպության հոգեբուժական կլինիկաներ»:

Եվրոպայում փախստական և ապասան հայցող երեխաներն ու երիտասարդները գտնվում են թրաֆիքինգի  վտանգի առջև, ինչի դեմ  պայքարելու հայտարարություն են արել եվրոպական երկրները:

Հարյուր հազարավոր փախստականներ ու էմիգրանտներ նախքան Բալկանյան ճամապարհի փակվելը 2016 թվականին այդ ճանապարհն են օգտագործել արևմտյան և հյուսիսային Եվրոպա հասնելու համար: