Հոկտեմբեր 05, 2017 17:39 Asia/Tehran
  • Անկախ Կատալոնիան չի լինի ԵՄ անդամ. Մոսկովիսի

Եվրամիությունը, որպես ԵՄ անդամ, ճանաչում է միայն Իսպանիային, և եթե Կատալոնիան անկախանա, Միության անդամակցություն չի ստանա: Այս մասին հայտարարել է ԵՄ տնտեսության և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին, փոխանցում է РИА Новости-ն:

«Պատկերացնենք, որ անկախություն է ստացել, այդ պահից անկախ Կատալոնիան ԵՄ անդամ չի լինի: Եվրամիությունը միան մեկ անդամ երկրի է ճանաչում՝ Իսպանիային», - ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում ասել է Մոսկովիսին:

Նա շեշտել է, որ առայժմ Կատալոնիայի անկախությունը «քաղաքական ֆանտաստիկա» է, քանի որ, ըստ նրա, ոչ մի կատալոնական անկախություն չկա:

Եվրահանձնակատարը դարձյալ հիշեցրել է, որ ճգնաժամի կարգավորումը պետք է իրենք իսպանացիները գտնեն, որի լավագույն եղանակը երկխոսությունն է:

Պիտակ