Հոկտեմբեր 05, 2017 19:43 Asia/Tehran
  • Կատալոնիայի տարածքի ղեկավար.«Ձերբակավելուց չեմ վախենում »

Կատալոնիայի տարածքի ղեկավարն ասել է, որ չի վախենում անկախության հանրաքվեի մեղադրանքով ձերբակալվելուց:

Գերմանական Բիլդ օրաթերթին տված հարցազրույցում Կատալոնիայի տարածքի ղեկավար Կարլես Պուջդեմոնթն ասել է.-«Ձերբակավելուց չեմ վախենում»:

Պուջդեմոնթն այն պայմաններում է նման  հայտարարություն արել, երբ Իսպանիայի իծխանությունները այդ կապակցությամբ չեն սպառնացել նրան: Այնուամենայնիվ, Մադրիդը  նրան մեղադրում է երկրի օրենքները և սահմանդրությունը խախտելու մեջ:

Չնայած Մադրիդի իշխանությունների հակառակությանն Իսպանիայից Կատալոնիայի անկախացման աղմկահարույց հանրաքվեն տեղի ունեցավ անցած կիրակի օրը: Կատալոնիայի տարածքի բնակչության շուրջ 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը:

Քվեարկության օրը տեղի են ունեցել բախումներ քվեարկողների ու ոստիկանության միջև:

Անկախության հանրաքվեի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, Իսպանիայի ոստիկանությունը հայտնվել է քննադատությունների թիրախում:

Կատալոնիացիների 43 տոկոսը կողմ է մնալ Իսպանիայի կազմում: 

Պիտակ