Թուրքիան մտադիր է հինգ միլիարդ դոլարի նոր զենք ու զինամթերք գնել
Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է.«Անկարան մտադիր է 2018 թվականին մոտ 18 միլիարդ լիրա (հինգ միլիարդ դոլար) արժողությամբ զենք ու զինամթերք գնել»:
Մեհմեթ Շիմշեքն ասել է.«Կառավարությունը բանակի ռազմական սարքերի արդիականացման շրջանակում մտադիր է 2018 թվականին հինգ միլիարդ դոլար հատկացնել նոր զենքերի գնմանը:
Որոշ ժամանակ առաջ, Թուրքիան Ռուսաստանի հետ կնքել է երկու միլիարդ 500 միլիոն դոլարի պայմանագիր, որը համարվում է երկու երկրի միջև կնքված առաջին կարևոր սպառազինական պայմանագիրը:
Ռուսաստանի հետ Թուրքիայի կնքած սպառազինական պայմանագիրը զայրացրել է Արևմուտքին, մասնավորապես` ԱՄՆ-ին:
Անկարան հայտարարել է,որ անկախ է գործում սպառազինություն գնելու հարցում:
Թուրքիան մշտապես քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայի քրդերին հրթիռ, տանկ և այլ զինամթերք մատակարարելու համար, դա այն դեպքում ,երբ Վաշինգտոնը խուսափում է զենք վաճառել Անկարային: