Հոկտեմբեր 06, 2017 07:38 Asia/Tehran
  • Եվրոհանձնաժողով. Ճանաչում ենք միայն  Իսպանիայի կառավարությանը

Տնտեսական հարցերով ԵՄ-ի հանձնակատարն ասել է. «Միությունը միայն Իսպանիայի կառավարությանն է պաշտոնապես ճանաչում»:

Փարիզից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` տնտեսական հարցերով ԵՄ հանձնակատար Պիեռ Մուսկովիսին հինգշաբթի օրն անդրադառնալով Իսպանիայի Կատալոնիայի տարածքում անկախության հանրաքվեի կայացմանը և պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրյուսելը պաշտոնապես կճանաչի Իսպանիայից Կատալոնիայի անկախացումն, ասել է. «Անկախացման դեպքում այդ տարածքը չի կարող ԵՄ  անդամ դառնալ»:

Տնտեսական հարցերով ԵՄ հանձնակատարն ընդգծելով կողմերի միջև հանդարտության պահպանման ու երկխոսության անհրաժեշտությունը Մադրիդի և Կատալոնիայի տեղական կառավարության միջև ծագած լարվածությունը բնութագրել է ցավալի հարց, որը պիտի կարգավորեն իսպանացիները :

Մուսկովիսիի համոզմամբ, Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո առաջացած ճգնաժամը չի կարող կարգավորվել ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում և ոչ էլ ոչ էլ որևէ այլ կետում:

Իսպանիայից անկախանալու ուղղությամբ Կատալոնիայի ջանքը կարելի է վերջին տասնամյակներում այդ երկրի դիմագրաված քաղաքական ամենամեծ ճգնաժամը համարել:

 

Պիտակ