Հոկտեմբեր 08, 2017 18:10 Asia/Tehran

Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ու ընդդիմադիրները տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել:

Իսպանիայում ցուցարարները Կատալոնաիայի անկախության հարցի շուրջ, կատալանների հետ կենտրոնական կառավարության բանակցությունն են ցանկացել:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները սպիտակ գույնի հագուստով, Մադրիդի քաղաքապետարանի դիմաց «Խոսենք» կարգախոսը վանկարկելով, Իսպանիայի կառավարությունից պահանջել են երկխոսություն անցկացնել Կատալոնիայի հետ:

Իսպանիայում ցույցին մասնակցելու կոչ ուղղելով, ժողովրդից պահանջել են ոչ Իսպանիայի և ոչ էլ Կատալոնիայի դրոշը չկրել։

Բարսելոնայում ևս հազարավոր ցուցարարներ բանակցության անցկացումն են պահանջում:

Մեկ այլ ցույցի մասնակիցները Իսպանիայի միասնությունն ու երկրի Սահմանադրության հարգումն են պահանջել:

Այս բոլորն այն դեպքում, երբ Իսպանիան տնտեսական ճգնաժամ է դիմագրավում:

 

Պիտակ