Հոկտեմբեր 11, 2017 10:40 Asia/Tehran
  • Կատալոնիայի ղեկավարը ստորագրել է անկախության հռչակագիրը

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալն ու խորհրդարանի խոսնակը ստորագրել են անկախության հռչակագիրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հռչակագրի տակ ստորագրում են նաև անկախությանն աջակցող «Միասին հանուն այո-ի» կուսակցության պատգամավորները, ովքեր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեն:

Հիշեցնենք, որ խորհրդարանում հանրաքվեի արդյունքները ներկայացնելով Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ի քվեարկության արդյունքները իրավունք են տալիս անկախ պետության ստեղծման մասին հայտատարել:

tert.am

Պիտակ