Հոկտեմբեր 11, 2017 16:52 Asia/Tehran
  • Իսպանիան Կատալոնիայից պահանջել Է պարզաբանել՝ հայտարարել Է նա արդյոք անկախություն

Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել Է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Եթե ինքնավարությունը հանդես Է եկել Իսպանիայից անջատվելու օգտին, Մադրիդը մտադիր Է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը եւ Կատալոնիային մասնակիորեն զրկել ինքնակառավարումից: 

Նրա խոսքով՝ ժեներալիտետի պատասխանով պայմանավորված կլինի այն որոշումը, որը կառավարությունը կընդունի առաջիկա օրերին: Հոկտեմբերի 10-ի երեկոյան Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, հայտարարելով, որ այն դեռեւս ուժի մեջ չի մտնում:

lratvakan.am

Պիտակ