Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել մտածել հետպատերազմական Սիրիայի վերականգնման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i74705-Պուտինը_միջազգային_հանրությանը_կոչ_է_արել_մտածել_հետպատերազմական_Սիրիայի_վերականգնման_մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել մտածել հետպատերազմական Սիրիայի վերականգնման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 18:37 Asia/Tehran
  • Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել մտածել հետպատերազմական Սիրիայի վերականգնման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել մտածել հետպատերազմական Սիրիայի վերականգնման մասին։

Այս մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգում միջխորհրդարանական միության վեհաժողովի բացման ժամանակ։

«Ենթադրում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արդեն մտածի պետության հետպատերազմական վերականգնման մասին, ինչ ձեւով եւ ծավալով պետք է օգնություն տրամադրի տարածաշրջանի այս կամ այն երկրներին»,- ասել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է վարել համատեղ, առանց գաղտնի օրակարգերի եւ ինչ-որ մեկի շահերի համար արմատական ուժերն օգտագործելու։

News.am