Հոկտեմբեր 20, 2017 17:57 Asia/Tehran
  • Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ին կայանալիք նիստում մտադիր Է կիրառել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն Է նախատեսում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցել Է Եվրամիության գագաթնաժողովին: Վարչապետը նշել Է, որ «Իսպանիայի Նախարարների խորհրդի կողմից 155-րդ հոդվածի կիրառման որոշումն ընդունվելու Է վաղը»: Նրա խոսքով՝ այդ հարցում առավելագույն որոշակիություն Է ձեռք բերված:

lratvakan.am/

Պիտակ