Հոկտեմբեր 21, 2017 13:55 Asia/Tehran
  • Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը

Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Կառավարությունը, վերջապես, պետք է հստակեցնի, թե ինչ եղանակով է օգտագործվելու Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս սահմանափակել ավտոնոմ հասարակության ինքնավարությունը: Դրանից հետո հոդվածը կիրառելու հարցը կներկայացվի Սենատի հավանությանը:

lratvakan.am

Պիտակ