Հոկտեմբեր 21, 2017 22:55 Asia/Tehran
  • Հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ

Հոկտեմբերի 21-ին՝ Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելու Իսպանիայի նախարարների կաբինետի որոշումից հետո, հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ, հաղորդում է DW-ն:

Ինչպես հաղորդում է La Vanguardia պարբերականը, ցուցարարները իրենց ձեռքերում ունեն «Ազատություն» եւ «Օգնեցեք Կատալոնիային» գրությամբ  պաստառներ: Տեղի ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցում է շուրջ 450 հազար մարդ:

Ցուցարարների թվում է նաեւ Կտալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, ինչպես նաեւ ձախ ակտիվիստուհի եւ Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն:

News.am

 

Պիտակ