Թրամփ. Քենեդիի մահվան փաստաթղթերը հասանելի կդառնան հանրությանը
Հոկտեմբեր 27, 2017 19:44 Asia/Tehran
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Քենեդիի սպանության գործով բացահայտումները հասանելի են լինելու բոլորին:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը, Թուիթերում արած գրառմամբ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջոն Քենեդիի սպանությանն առնչվող փաստերը հրապարակվելու են և ամեն ինչ թափանցիկ է լինելու:
Դա այն դեպքում, երբ ազգային անվտանգության նկատառումներով, ԱՄՆ-ի ՀԴԲ-ն և ԿՀՎ-ն ճնշում գործադրելով Թրամփի վրա, նրան ստիպել են խմբագրել տեքստի որոշակի հատվածներ։
ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը 20-րդ դարի ամենաառեղծվածային և աղմկահարույց հանցագործությունն է, որը տեղի է ունեցել 1963-ի նոյեմբերի 22-ին։
Պիտակ