Հոկտեմբեր 28, 2017 12:30 Asia/Tehran
  • Իսպանիայի վարչապետը պաշտոնանկ է արել Կատալոնիայի ղեկավարին

El Pais պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել պաշտոնից հեռացնել Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնին: Գրում է Gazeta.ru-ն:

Նա նաև հայտարարել է տարածաշրջանի կառավարության չորս այլ անդամների հեռացման մասին: Ավելի վաղ Ռախոյը հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է լուծարել Կատալոնիայի խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին տարածաշրջանում ընտրություններ նշանակել: Հոկտեմբերի 27-ին կատալոնական խորհրդարանը քվեարկեց տարածաշրջանի անկախության վերաբերյալ բանաձևի ընդունման օգտին:

 Ankakh.com

Պիտակ