Հոկտեմբեր 29, 2017 10:46 Asia/Tehran
  • Իսպանիան Կատալոնիայի նոր ղեկավար է նշանակել

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները ստանձնում է Սորայա Սաենս դե Սանտամարիան, հաղորդում է Pais պարբերականը:

Կառավարությունը հայտարարել է նաև, որ Իսպանիայի ՆԳՆ ղեկավար Իգնասիո Սոիդոն այսուհետ կղեկավարի կատալոնական ոստիկանությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռահոյը լուծարել է Կատալոնիայի խորհրդարանն ու կառավարությունը:

operativ.am

Պիտակ