Նոյեմբեր 04, 2017 17:10 Asia/Tehran
  • Սուչիի ուշացած այցը Ռախին նահանգ

Մյանմային Ռախինի նահանգում ռոհինգյա մուսուլմանների կոտորածի պատճառով այդ երկրի կառավարության նկատմամբ տարածաշրջանային ու միջազգային հանրության ճնշումներից հետո, ԱԳ նախարար և կառավարության գերագույն խորհրդականը մուսուլմանաբնակ Ռախինի նահանգ է այցելել:

ԻՌՆԱ գործակալությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Ռախինի նահանգի երկու գյուղեր Անգ Սան Սուչիի չհայտարարված ու անակնկալ այցն առաջին 2012 թվականից ի վեր ռոհինգյա մուսուլմանների կոտորածի նկատմամբ նրա ձեռնարկած առաջին քայլն է:

Սուչին 1991 թվականին շահել է Նոբելյան խաղաղության մրցանակը:Նա այսօր մեղադրվում է ռոհինգյա մուսուլմանների ծայրահեղ ծանր վիճակի հարցում լռելու մեջ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ռոհինգյա մուսուլմանների դեմ մյանմայի ծայրահեղակն բուդիստների ու բանակայինների բրտալի հարձակումները համարվում են ցեղասպանություն ու էթնիկական զտում:

Մյանմայի արևմտյան Ռախինի նահանգում այդ երկրի բանակը զանգվածային կոտորել է ռոհինգյա մուսուլմաններին: Առ այսօր զոհվել են վեց հազարը, ութհազար հոգի վիրավորվել են, իսկ 800 հազար մուսուլմաններ հայտնվել են փախստականի կարգավիճակում: 

 

Պիտակ