Մարտ 10, 2016 10:05 Asia/Tehran
  • Մյանմայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրում

Մյանմայի խորհրդարանը հինգշաբթի նոր նախագահ է ընտրելու, որն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 1-ից:

Պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների անունները դեռ գաղտնի են պահվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Սահմանադրության թեկնածուները երեքն են լինելու՝ մեկը խորհրդարանի ստորին պալատից, որը Մյանմայում կոչվում է Ներկայացուցիչների պալատ, մյուսը՝ ազգությունների վերին պալատից, իսկ երրորդն էլ՝ զինված ուժերի խմբակցությունից, որը երկրի սահմանադրության համաձայն կազմում է խորհրդարանի ընդհանուր կազմի 25 տոկոսը:

Խորհրդարանականները երեք թեկնածուներից նախագահ են ընտրելու երկու պալատների ընդհանուր քվեաարկությամբ: Ձայների մեծամասնությունը հավաքածը նախագահ է դառնում, նրա երկու մրցակիցներն էլ ինքնաբերաբար զբաղեցնում են փոխնախագահների պաշտոնները:

Պիտակ