Բրիտանիան ավելացրել է Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքի քանակը
The Independent օրաթերթը գրել է, որ Բրիտանիան մեծացրել է Եմենի դեմ պատերազմի ընթացքում սպառազինական աջակցությունը Սաուդյան Արաբիային:
Լոնդոնում հրատարակվող The Independent օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի առաջին երկու տարիների ընթացքում Բրիտանիան ավելի քան 4 միլիարդ 600 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ սպառազինություն է վաճառել Արաբիային:
The Independent հավելել է.-«Բրիտանական արտադրության ռումբերով Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Եմենի դպրոցները, հիվանդանոցները և բնակավայրերը»: Այսպես Սաուդյան Արաբիան ոտնահարում է միջազգային օրենքներն ու պատերազմական ոճրագործություններ է իրականացնում Եմենում, սակայն Բրիտանիան, անտեսելով այդ ամենը, շարունակում է հովանավորել Արաբիայի ռեժիմին:
The Independent օրաթերթը գրել է.-«Սպառազինություն վաճառելուց բացի, Բրիտանիան նաև ապահովում է Սաուդյան Արաբիայի ուժերի զորավարժությունները»: