Սեյսմոլոգները Իրաքում երկրաշարժը սալերի «տեղաշարժով» են պայմանավորել
Նախօրեին Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժը երկար ժամանակահատվածում տարածաշրջանում խոշորագույնն է դարձել:
Սաութհեմփթոնի համալսարանի (Բրիտանիա) սեյսմոլոգ Սթիվեն Հիքսը, փոխանցում է Gazeta-ն:
Ամերիկյան երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21.18-ին, ցնցումների մագնիտուդը կազմել է 7,3: Էպիկենտրոնը գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 30 կմ հարավ-արեւմուտք:
Հաստատվել է, որ երկրակեղեւի խզումը տեղի է ունեցել ըստ Արաբական եւ Եվրասիական պլատֆորմների բեկվածքների: Երկրաշարժն առաջացել է ապարների բեկվածքների թեք տեղաշարժով, որն առաջացել է երկրակեղեւի սեղմվելու հետեւանքով: «Երկրաշարժի շրջանում Արաբական պլատֆորմը Եվրասիականի համեմատ հյուսիս է շարժվում տարեկան 26 մմ արագությամբ: Երկու սալերը կցվում են հյուսիսարեւմտյան ուղղությամբ՝ այս երկրաշարժի անմիջական մերձավորությամբ՝ ստիպելով աճել Իրանի Զագրոսի լեռներին»,- նշված է ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ:
News.am