Նոյեմբեր 19, 2017 16:22 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան վճռակամ են Սիրիայում կայունության և անվտանգության հաստատման հարցում»

ԻԻՀ արգործնախարարն ասել է.«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան վճռակամորեն ցանկանում են Աստանայի բանակցությունների շրջանակում կայունություն և անվտանգություն հաստատել Սիրիայում»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն երեքշաբթի օրը մեկնել է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ Սիրիայի հարցով եռակողմ նիստին մասնակցելու համար:

Կիրակի օրը Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է. «Վերջին 11 ամիսների ընթացքում Աստանայում կայացած բանակցությունները  օգնել են կայունության հաստատմանը Սիրիայում»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Տարածաշրջանային համագործակցության արդյունքում  Սիրիայում պակասել են մարդկային կորուստները , իսկ Սիրիայի կառավարությունը և դիմադրության ճակատը շարունակում են պայքարը ահաբեկչական խմբերի դեմ»:

Զարիֆը հավելել է. «Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները  որոշել են  նոյեմբերի 22-ին Սիրիայի հարցը քննարկելու նպատակով Սոչիում հանդիպել»:

Կիրակի օրը Սիրիայի ճգնաժամի քննարկման նպատակով Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների նիստը:

 

Պիտակ