Տասնյակ զոհեր ու վիրավորներ Եգիպտոսում մզկիթի դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով
https://parstoday.ir/hy/news/world-i76827-Տասնյակ_զոհեր_ու_վիրավորներ_Եգիպտոսում_մզկիթի_դեմ_ահաբեկչական_հարձակման_հետևանքով
Եգիպտոսում անվտանգության աղբյուրներ տեղեկացրել են Հյուսիսային Սինա նահանգում գտնվող մզկիթի աղոթարարների դեմ ահաբեկչական հարձակման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 16:40 Asia/Tehran
  • Տասնյակ զոհեր ու վիրավորներ Եգիպտոսում մզկիթի դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով

Եգիպտոսում անվտանգության աղբյուրներ տեղեկացրել են Հյուսիսային Սինա նահանգում գտնվող մզկիթի աղոթարարների դեմ ահաբեկչական հարձակման մասին:

Համաձայն «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման, Եգիպտոսի անվտանգության աղբյուրները հայտարարել են, որ Հյուսիսային Սինա նահանգի կենտրոն Ալ-Արիշ քաղաքում ուրբաթօրյա աղոթքի մասնակիցների կողմն ահաբեկիչների իրականացրած հրաձգության ու ռումբի պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 50 և վիրավորվեց 75 մարդ:

Դեռ որևէ խումբ իր վրա չի վերցրել այս հարձակման պատասխանատվությունը, սակայն Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգը ահաբեկչական խմբերի, այդ թվում «Անսար Բեյթ-օլ-Մողադաս» կոչվող խմբի գործունեության ականատեսն է: Վերջինս 2014 թվականին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ իր ուխտակցությունը հայտնելով անվանափոխվեց «Սինայի Վիլայեթ»-ի:

Ահաբեկչական այս խումբը մինչ այսօր բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում: