Բրազիլիայում անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի փոխհյուպատոսի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i76873-Բրազիլիայում_անհայտ_անձինք_հարձակվել_են_ԱՄՆ_ի_փոխհյուպատոսի_վրա
Բրազիլիայում անհայտ անձանց խումբը հարձակվել է Ռիո Դե Ժանեյրոյում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության փոխհյուպատոս Ստեֆանի Բոլենի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 10:08 Asia/Tehran
  •  Բրազիլիայում անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի փոխհյուպատոսի վրա

Բրազիլիայում անհայտ անձանց խումբը հարձակվել է Ռիո Դե Ժանեյրոյում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության փոխհյուպատոս Ստեֆանի Բոլենի վրա:

Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը:
Նախնական տվյալների համաձայն՝ Բոլենը կողոպուտի է ենթարկվել: Հարձակվողները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որի մեջ կինը գտնվել է իր ամուսնու հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բոլենը ոտքի հատվածքում վնասվածք է ստացել:
Նշվում է, որ Ռիո Դե Ժանեյրոյում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը հաստատել է միջադեպի փաստը: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

Tert.am