Լեհաստանի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել երկրում հայ համայնքի դերի մասին
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) ուրբաթ միաձայն ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձև։
«Բանաձևում Լեհաստանի Սեյմը նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձևն ընդունվել է Սեյմի պատգամավորների ոտնկայս ծափահարություններով», -ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը։
Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձև էր ընդունել նաև Լեհաստանի Սենատը։
armedia.am/