Լրագրողների միջազգային ֆեդերացիա. 2017 թվականին աշխարհում սպանվել է 58 լրագրող
Նոյեմբեր 26, 2017 09:27 Asia/Tehran
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնտոնի Բելանժեն հայտնել է, որ 2017 թվականին աշխարհում սպանվել է 58 լրագրող, հայտնում է «Կոմերսանտը»։
«10 սպանված լրագրողների գործով հարուցվել է միայն մեկ հետաքննություն։ Դա շատ քիչ է, սա շատ մեծ խնդիր է»,– ասել է նա։
Բելանժեն նշել է, որ միջազգային կազմակերությունն արդեն օրինագիծ է կազմել՝ նվիրված լրագրողների անվտանգության ապահովմանն ու դիմել է ՄԱԿ–ին աջակցության համար։ Նրա խոքով՝ կառույցը նաեւ հետաքննություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ կա կին լրագրողների աշխատանքի լուրջ խնդիր։ Նրանք հաճախ են սեռական ոտնձգությունների, ինչպես նաեւ հոգեբանական բռնության զոհ դառնում։
News.am
Պիտակ