Բրիտանիայի կառավարությունը փորձում է դիմակայել զինված հանցագործությունների աննախադեպ աճին
https://parstoday.ir/hy/news/world-i77109-Բրիտանիայի_կառավարությունը_փորձում_է_դիմակայել_զինված_հանցագործությունների_աննախադեպ_աճին
Բրիտանիայի կառավարությունն այդ երկրում զինված հանցագործությունների աննախադեպ աճը կանխելու և զենքերը հավաքելու նոր ծրագիր է գործադրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2017 14:23 Asia/Tehran
  • Բրիտանիայի կառավարությունը փորձում է դիմակայել զինված հանցագործությունների աննախադեպ աճին

Բրիտանիայի կառավարությունն այդ երկրում զինված հանցագործությունների աննախադեպ աճը կանխելու և զենքերը հավաքելու նոր ծրագիր է գործադրում:

Ամերիկյան «Վաշինգտոն Ֆրի Բեյքն» ինտերնետային կայքը տեղեկացնելով Բրիտանիայում զինված հանցագործությունների դեմ պայքարի  նոր ծրագրի գործադրման մասին, գրել է. «2017 թվականի նոյեմբերի 13-ից  26-ի կտրվածքում Բրիտանիայում զինված հանցագործությունների թվի աճի պատճառով, զենքերի կամավոր հանձնման նոր ծրագիր է իրականացվում»:

Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոն իր վերջին ուսումնասիրության ընթացքում նշել է, որ այդ երկրում տաք զենքի միջոցով իրականացված հանցագործությունների 27 տոկոսանոց աճ է արձանագրվել:

Բրիտանիայի տեղեկատվական կազմակերպությունների հաղորդման համաձայն, այդ երկրի ոստիկանության ուժերը ժողովրդին կոչ են արել երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությանը հանձնել այն զենքերը, որոնց կարիքը չեն զգում:

Բրիտանիայում անօրինական կերպով զենք պահելը հանցանք է համարվում և դրա համար 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սահմանված, սակայն նոր  ծրագրի գործադրման ժամանակ իրենց զենքը կամավոր հանձնող անձանց դեմ մեղադրանք չի առաջադրվելու: