Նոյեմբեր 30, 2017 13:10 Asia/Tehran
  • Մակրոնը Սաուդյան Արաբիային կոչ է արել դադարեցնել ահաբեկչական խբերին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունները

Ֆրանսիայի նախագահն ասել է.«Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնի Միջին Արևելքի տարածաշրջանաոմ գործող ահաբեկչական խմբերին ցուցաբերող ֆինանսական աջակցությունները»:

Չորեքշաբթի օրը Ֆրանս 24 գործակալությանը տված հարցազրույցում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է.«Փարիզը ահաբեկչական խմբերի ցուցակ կներկայացնի Սաուդյան Արաբիայի պաշտոնատարներին, որպեսզի Ռիադը դադարեցնի իր ֆինանսական աջակցությունները»:

Զրույցի ընթացքում, Իրանի մասին Էմանուել Մակրոնն ասել է.«Միջուկային համաձայնության շրջանակներում Ֆրանսիան կապի մեջ է Իրանի հետ և Փարիզը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտականություններին»:

Դատապարտելով Լիբիայում տիրող ստրկատիրությունը, Մակրոնը հավելել է.«Լիբիայում թրաֆիքինգի դեմ պայքարելու ելքը ռազմական միջամտությունն է»:

Պիտակ