Մարդու իրավունքների խորհրդի կոմիսար. Մյանմայի մուսուլմանների կոտորածը ցեղասպանություն է
https://parstoday.ir/hy/news/world-i77841-Մարդու_իրավունքների_խորհրդի_կոմիսար._Մյանմայի_մուսուլմանների_կոտորածը_ցեղասպանություն_է
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնն ասել է. «Մյանմայի մուսուլմանների կոտորածը ցեղասպանություն է համարվում»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Դեկտեմբեր 06, 2017 04:23 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների խորհրդի կոմիսար. Մյանմայի մուսուլմանների կոտորածը ցեղասպանություն է

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնն ասել է. «Մյանմայի մուսուլմանների կոտորածը ցեղասպանություն է համարվում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը երեքշաբթի օրը Ժնևում Մյանմայի Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների վիճակի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում ընդգծել է. «Փաստահավաք խումբ գործուղելու և մուսուլմանների դեմ Մյանմայի իշխանությունների քայլերի մասին հետաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ է հասանելիություն ունենալ Մյանմայի բոլոր շրջաններին»:

«Մյնամայի մուսուլմանների իրավունքները պաշտոնապես չճանաչելը, ամոթալի հակասություն է: Նույնիսկ նրանց անունը պաշտոնապես չի ճանաչվում ու ռոհինգյա մուսուլմանները սպանվում ը ձերբակալվում են իրենց ինքնության պատճառով»,-հայտարարել է ՄՍԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսարը:

Ի դեպ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մի բանաձևով Մյանմայի կառավարությունից պահանջել է առանց արգելքներ առաջացնելու, ՄԱԿ-ի փորձագետներին թույլատրել հետաքննություն իրականացնել ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացված ոճրագործության մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն այս բանաձևում Մյանմայի իշխանություններին կոչ է արել վերջ տալ ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնություններին: