Պետդեպի օպերատիվ խումբը կհետեւի Երուսաղեմի մասին Թրամփի հայտարարության միջազգային արձագանքին. WP
https://parstoday.ir/hy/news/world-i77991-Պետդեպի_օպերատիվ_խումբը_կհետեւի_Երուսաղեմի_մասին_Թրամփի_հայտարարության_միջազգային_արձագանքին._wp
ԱՄՆ- ի Պետդեպարտամենտն ստեղծել Է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ պատասխան միջոցների համակարգման օպերատիվ խումբ, ելույթ, որտեղ նա Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել այդ քաղաք տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը:
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 12:36 Asia/Tehran
  • Պետդեպի օպերատիվ խումբը կհետեւի Երուսաղեմի մասին Թրամփի հայտարարության միջազգային արձագանքին. WP

ԱՄՆ- ի Պետդեպարտամենտն ստեղծել Է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ պատասխան միջոցների համակարգման օպերատիվ խումբ, ելույթ, որտեղ նա Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել այդ քաղաք տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Դեկտեմբերի 6-ին այս մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության տվյալներով՝ Պետդեպարտամենտի Գործերի վարչությունը եւ Մերձավոր Արեւելքի գործերի բյուրոն դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին ստեղծել են «ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո միջազգային իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունների ստացման» օպերատիվ խումբ: Խումբն իր աշխատանքն սկսել Է նախագահի հայտարարումից անմիջապես առաջ: «Թրամփն սպառնալիքի տակ Է դնում ինչպես ամերիկացի դիվանագետներին, այնպես Էլ հենց ԱՄՆ-ի քաղաքացիներին»,- նշել Է գերատեսչությունում թերթի աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am