Ֆրանսիայի նախագահ.«Պետք է պահպանել ՀԳՀԾ-ը»
https://parstoday.ir/hy/news/world-i78009-Ֆրանսիայի_նախագահ._Պետք_է_պահպանել_ՀԳՀԾ_ը
Ֆրանսիայի նախագահն ասել է.-«ՀԳՀԾ-ին փոխարինող տարբերակ գոյությւոն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 13:52 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախագահ.«Պետք է պահպանել ՀԳՀԾ-ը»

Ֆրանսիայի նախագահն ասել է.-«ՀԳՀԾ-ին փոխարինող տարբերակ գոյությւոն չունի»:

Հինգշաբթի օրը,  Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիի հետ Դոհայում կայացած հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է.-,Պետք է պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը, քանի որ դրանից լավ տարբերակ գոյություն չունի»: 

Անդրադառնալով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը, Մակրոնն ասել է.-«Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը Թրամփի անհատական դիրքորոշումն է և Փարիզը չի ընդունում այդ քայլը»:

Ֆրանսիայի նախագահի խոսքերով, Փարիզի գերկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում կայունության հաստատումն է: Նա նշել է, որ Փարիզը  հույս ունի, որ տարածաշրջանը կձերբազատվի ահաբեկչական խմբերի ներկայությունից: 

Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիին  ևս Արաբական երկրների հետ Կատարի խնդիրների կարգավորման ճանապարհը բանակցությունները համարելով ասել է.-«Ցավում ենք, որ արաբական երկրները շարունակում են շրջափակումը Կատարի դեմ»: