ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Մյանմայում մարդու իրավունքների ոտնահարումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Մյանմայում երկու լրագրողի ձերբակալությունը և այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումը:
Reuters-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մյանմայի մայրաքաղաք Յանգոնում Reuters գործակալության երկու լրագրողի ձերբակալությունը ոտնահարում է ԶԼՄ-ների ազատությունը այդ երկրում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ջանքեր չխնայել այդ լրագրողների ազատության համար և հավելել է, որ Մյանմայում այսօր ոտնահարվում է մարդու իրավունքներն ու ճնշման են ենթարկվում այդ երկրի ռոհինգյա մուսուլմանները:
Գուտերեշն ասել է.-«Այդ երկու լրագրողները հավանաբար ձեռբակալվել են ռոհինգյա մուսուլմանների ճնշումների մասին ռեպորտաժ պատրաստելու պատճառով»:
2017 թ.-ի Օգոստոսի 25-ից Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով, ավելի քան 6700 մուսուլմաններ այդ թվում 730 մանուկներ զոհվել են: