2017 թվականին աշխարհում զոհվել Է 97 լրագրող
2017 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 97 լրագրող Է զոհվել 28 երկրներում:
Այս տվյալները ներկայացված են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 18-ին հրապարակված ամենամյա զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: PEC-ը կոչ Է անում համաշխարհային հանրակցությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտիներում լրագրողների անվտանգությունն ապահովելու համար: Նշվում Է, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ Է, քան անցյալ տարի (144): Կազմակերպությունն ընդգծել Է, որ «2008 թվականից ի վեր առաջին անգամ PEC-ն 100-ից քիչ զոհված Է գրանցել աշխարհում ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում»: Իսկ ընդամենը «10 տարվա ընթացքում զոհվածների թիվը հասել Է 1197 մարդու»: ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրների թվում կազմակերպությունն առաջին տեղը հատկացրել Է Մեքսիկային, որտեղ հունվարից ի վեր զոհվել Է մամուլի 14 աշխատող: Առաջին հնգյակում նաեւ տեղ են գտել Իրաքը (ինը), Աֆղանստանը (ութ), Հնդկաստանը (ութ) եւ Պակիստանը (ութ): Այս հինգ երկրներին բաժին Է ընկնում լրագրողների զոհվելու 45 դեպք: Վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականներն զբաղեցնում են Ֆիլիպինները (վեց) եւ Սիրիան (վեց), նրանց հաջորդում են Սոմալին (հինգ) եւ Հոնդուրասը (չորս): Տեղեկատվության աղբյուր են ծառայել մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpres.am