Ռուսաստանը պետք է ավելի արդյունավետ աշխատի ղարաբաղյան հակամարտության հարցում. Զյուգանով
https://parstoday.ir/hy/news/world-i79039-Ռուսաստանը_պետք_է_ավելի_արդյունավետ_աշխատի_ղարաբաղյան_հակամարտության_հարցում._Զյուգանով
Ռուսաստանը պետք է ավելի արդյունավետ աշխատի ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս մասին «Մոսկվա-Բաքու» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴԿԿ ղեկավար Գենադի Զյուգանովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 05:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը պետք է ավելի արդյունավետ աշխատի ղարաբաղյան հակամարտության հարցում. Զյուգանով

Ռուսաստանը պետք է ավելի արդյունավետ աշխատի ղարաբաղյան հակամարտության հարցում: Այս մասին «Մոսկվա-Բաքու» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴԿԿ ղեկավար Գենադի Զյուգանովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Կովկասում, Անդրկովկասում եւ Միջին Ասիայում մշակված քաղաքականություն չունի: «Քաղաքականությունը կարող էր ավելի գրագետ, արդյունավետ եւ առավել ազդեցիկ լինել` ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների համար, այնպես էլ Վրաստանի դեպքում: Նույնը վերաբերում է նաեւ Հյուսիսային Կովկասին` Սամուրից մինչեւ Պսոու: Օրինակ Դաղստանը` հրաշալի հանրապետություն է, բայց տվել են կլաններին բզկտելու համար...», - ասել է նա:

Նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է ավելի արդյունավետ աշխատի ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, ձգտի խաղաղ, խելամիտ լուծումներ փնտրել: «Ես վստահ եմ, որ դրանք կան: Եկեք միասին փնտրենք խաղաղ ճանապարհներ: Դրանում բոլորն են շահագրգռված», - ասել է նա:

News.am