ԱՄՆ¬ը հավանություն Է տվել Ուկրաինային մահաբեր զենքի առաջին մատակարարմանը
https://parstoday.ir/hy/news/world-i79301-ԱՄՆ_ը_հավանություն_Է_տվել_Ուկրաինային_մահաբեր_զենքի_առաջին_մատակարարմանը
Վաշինգտոնը հավանություն Է տվել Կիեւին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 12:00 Asia/Tehran
  • ԱՄՆ¬ը հավանություն Է տվել Ուկրաինային մահաբեր զենքի առաջին մատակարարմանը

Վաշինգտոնը հավանություն Է տվել Կիեւին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, հայտնել Է The Washington Post թերթը: Կիեւը կստանա 41,5 միլիոն դոլար ընդհանուր գումարի Barrett M107A1 խոշոր տրամաչափի դիպուկազարկ հրացանների խմբաքանակ, պահեստամասեր, լրացուցիչ սարքավորանքներ, ինչպես նաեւ զինամթերք: Ավելի ուշ Պետական դեպարտամենտում հայտարարել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն Ուկրաինային պաշտպանական սպառազինություններ անմիջականորեն չի վաճառել եւ անհատույց չի տվել: Սակայն դրանից հետո արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը հավաստել Է, որ իրոք «տրվել Է սահմանափակ քանականության ամերիկյան արտադրության հրազենի եւ թեթեւ սպառազինության Ուկրաինա առեւտրային արտահանման թույլատրագիր»:

Armenpress.am