Մյանմայի երեխաները Բանգլադեշում ծանր պայմաններում են
(last modified Sun, 24 Dec 2017 07:22:33 GMT )
Դեկտեմբեր 24, 2017 10:52 Asia/Tehran
  • Մյանմայի երեխաները Բանգլադեշում ծանր պայմաններում են

«Ռուհինգյա փախստականների երեխաների ավելի քան մեկ չորրորդը Բանգլադեշում սովի են մատնվել»-հայտարարել է ՄԱԿ-ը:

Հղում անելով Russia Today հեռուստատեսությանը, «Մեհր» գործակալությունը հաղորդել է, որ ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը հայտարարել է.«Մյանմայից փախած և Բանգլադեշում ապաստան գտած ռոհինգյա մուսուլմանների երեխաների 27 տոկոսն առողջական լուրջ խնդիրներ ունի»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Կրիստոֆ Բուլիերակն ուրբաթ օրն ասել է.«Բժշկական խմբերի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 27-ի միջև ընկած ժամանակահատվածում իրականացված երեք հետազոտություները պարզել են, որ  մինչև հինգ տարեկան երեխաների 25 տոկոսը տառապում է ուժեղ թերսնումից»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը հայտարարել է.«Չի կարելի բացառել Մյանմայի բանակի կողմից ռուհինգյա ցեղասպանության հավանականությունը»: