Ռուսաստանի ռազմական նավերը կկարողանան մուտք գործել Սիրիայի ներքին ջրեր եւ նավահանգիստներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որն ուղղված է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնմանը Տարտուսի նավահանգստում եւ դրա փաստացի վերածմանը լիարժեք ռազմածովային բազայի:
Դեկտեմբերի 21-ին Պետդումայի կողմից ընդունված եւ դեկտեմբերի 26-ին Դաշնության խորհրդի կողմից հաստատված փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության միասնական պորտալում:
Փաստաթղթի համաձայն՝ ռուսական ռազմական նավերը, այդ թվում`միջուկային հածանավերը կարող են մուտք գործել Սիրիայի ներքին ջրեր եւ նավահանգիստներ: Սիրիան համաձայնագրի ամբողջ ժամկետի համար անհատույց օգտագործման է Ռուսաստանին տալիս (49 տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգման 25 տարի հնարավորությամբ) հողամասեր, ջրային տարածքներ եւ մի շարք օբյեկտներ: Ռազմածովային ուժերի անձնակազմը եւ անձնակազմի գտնվելու վայրը վայելում են արտոնություններ եւ անձեռնմխելիություն, ենթակա է ռուսական կողմի իրավասությանը: Բացի այդ, անձնակազմը, ինչպես նաեւ կապալառուները կարող են ազատորեն անցնել սիրիական սահմանը եւ չեն ենթարկվում Սիրիայի սահմանապահ եւ մաքսային մարմինների կողմից ստուգման:
Համաձայնագիրը Ռուսաստանին իրավունք է տալիս միաժամանակ նյութատեխնիկական ապահովման կետում ունենալ մինչեւ 11 ռազմական նավեր, այդ թվում՝ միջուկային էներգետիկ կայաններով։
News.am