Դեկտեմբեր 30, 2017 07:29 Asia/Tehran
  • Նեթանյահու. Քրիստոնյաներն Իրանում իրենց հավատքի պատճառով ազատազրկվում են

Սիոնիստական ռեժիմի վարչապետն ուրբաթ օրը հայտզրզրել է, «Իրանում ձերբակալում են քրիստոնյաներին»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուն մի տեսաուղերձում հայտարարել է, թե Իրանում քրիստոնյաներն իրենց հավատքի ու կրոնական արարողություններն իրականացնեկու համար բանտ են նետվում:

Նեթանյահուն այս ուղերձը հրապարակել է հակազդելով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Թուիթերում կատարած վերջին գրառմանը:

ԻԻՀ ԱԳ նախարարն անցած շաբաթ օրը Թուիթերում կատարած գրառման մեջ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ շնորհավորել էր աշխարհի բոլոր քրիստոնյաներին:

Նեթանյահուն այն պայմաններում է նման զավեշտական հայտարարություն արել, երբ Իրանում աստվածային բոլոր կրոնների հետևորդներն, այդ թվում քրիստոնյաներն ու հրեաները, մուսուլմանների հետ հավասար հավասար իրավունքներ և իսլամական խորհրդարանում պատգամավորներ ունեն:

Իրանի քրիստոնյաները դարեր շարունակ հետևելով Հիսուս Քրիստոսի ուսուցումներին, համերաշխ պայմաններում ապրում են իրենց մյուս հայրենակիցների կողքին և որպես Իրանի շքեղ մշակույթի և քաղաքակրթության անբաժանելի մասնիկ, մշտապես ջանք են գործադրել երկրի բարգավաճման ու զարգացման ուղղությամբ:

Պիտակ