Բրազիլական բանտում ապստամբության ընթացքում ինը մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i80341-Բրազիլական_բանտում_ապստամբության_ընթացքում_ինը_մարդ_է_զոհվել
Բրազիլիայի Գոյաս նահանգում բանտում սկսված խռովության հետեւանքով ինը մարդ է զոհվել, 14-ը ՝ վիրավորվել, հայտնել է «Գլոբու» մեդիահոլդինգի կայքը՝ վկայակոչելով նահանգի կալանավայրերի հսկողության ծառայությունը (Seap)։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 02, 2018 14:56 Asia/Tehran
  • Բրազիլական բանտում ապստամբության ընթացքում ինը մարդ է զոհվել

Բրազիլիայի Գոյաս նահանգում բանտում սկսված խռովության հետեւանքով ինը մարդ է զոհվել, 14-ը ՝ վիրավորվել, հայտնել է «Գլոբու» մեդիահոլդինգի կայքը՝ վկայակոչելով նահանգի կալանավայրերի հսկողության ծառայությունը (Seap)։

Seap-ի տվյալներով՝ խռովությունը սկսվել է երկու մրցակից խմբավորումների հակամարտության պատճառով։ Բանտարկյալները հրդեհ են կազմակերպել, հրկիզելով բանտի ներքնակները, զոհվածների մարմինները սաստիկ այրված են եղել։ Հիմա կատարվում է նույնականացման պրոցեդուրա։ Տեղի պորտալը հայտնում է, որ զոհվածներից մեկը գլխատված էր։ Բանտում ստուգումների ժամանակ գտել են երկու ատրճանակ, մեկ 38 կալիբրանոց ատրճանակ ու զանազան ինքնաշեն դանակներ։

Խռովության ժամանակ փախել է 106 մարդ, 29-ն արդեն ձերբակալվել է , եւս 77-ի որոնումները շարունակվում են։ Եւս 127 բանտարկյալներ փախել են անկարգությունների ժամանակ, բայց վերադարձել են կամավոր այն բանից հետո, երբ իրավիճակը հանդարտվել է։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են, ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու արդեն վերադարձել են բանտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

News.am