Լեհաստանում արտասահմանցի աշխատավորների աճ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/world-i80611-Լեհաստանում_արտասահմանցի_աշխատավորների_աճ_է_գրանցվել
Լեհաստանի ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնած արտասահմանցի քաղաքացիների թվի աճ է արձանագրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 21:47 Asia/Tehran
  • Լեհաստանում արտասահմանցի աշխատավորների աճ է գրանցվել

Լեհաստանի ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնած արտասահմանցի քաղաքացիների թվի աճ է արձանագրվել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լեհաստանի ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Էլիզբեթա Ռաֆալսկան նշել է. «Ոչ-եվրոպացի քաղաքացիներին 2017 թվականին շուրջ 250 հազար աշխատանքային արտոնություն է տրվել»:

«Արտասահմանցի քաղաքացիների համար տարբեր աշխատանքներ գոյություն ունեն և այդ միջոցին թվով ամենաշատ աշխատանքային արտոնությունը տրվել է Ուկրաինայի քաղաքացիներին, որն ընդհանուր թվի 85 տոկոսն է կազմում»,-հավելել է Ռաֆալսկան:

Լեհաստան արտագնա աշխատանքի մեկնածների հաջորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Բելառուսիայի, Մոլդովայի, Հնդկաստանի, Նեպալի, Թուրքիայի, Հայաստանի, Չինաստանի ու Վիետնամի քաղաքացիները:

Լեհաստանում գործազրկությունն անցած նոյեմբերին 6.5 տոկոսի իջավ և դա ի տես այն բանի, որ հոկտեմբերին այդ երկրում գործազրկությունը 6.6 տոկոս էր հայտարարվել: