Հրապարակվեց Սոչիի համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը
«Ալ-Մայադին« հեռուստակայանը հրապարակել է Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը:
«Ալ-Մայադին» լրատվական հեռուստակայանի հաղորդման համաձայն, Սոչիի համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը հիմնված է 2017 թվականի սկզբին Սիրիայի հացերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի ռուս օգնական Վիտալի Նաումկինի կողմից մշակված և որոշ բարեփոխումներով Ժնևում սիրիական բանակցությունների մասնակից կողմերին տրամադրված փաստաթղթի վրա:
Հաղորդումը վկայում է, որ սիրիական կողմերը որոշ սրբագրումներ են կատարել վերոնշյալ նախագծում:
Սոչիի համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագծի վերջին կետերում շեշտը դրված է կառավարության ներկայացուցչական պատվիրակության մասնակցությամբ ու նաև ընդդիմության առավել թվով ներկայացուցիչների ներկայությամբ սահմանադրության բարեփոխման նպատակով Սահմանադրական կոմիտե ձևավորելու անհրաժեշտության վրա:
Նախագիծը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջում է Սիրիայի հարցերով իր ներկայացուցչին պարտադրել պաշտպանել Սահմանադրական կոմիտեի ձևավորման գործընթացը:
Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը այսօր և վաղը շուրջ 1600 սիրիացի ներկայացուցիչների և տարածաշրջանային ու միջազգային որոշ կողմերի մասնակցությամբ գումարվելու է Սոչիում: