Հյուսիսային Կորեայի կառավարությունը Թրամփին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i82867-Հյուսիսային_Կորեայի_կառավարությունը_Թրամփին_մեղադրել_է_մարդու_իրավունքների_ոտնահարման_մեջ
Հյուսիսային Կորեան դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը` հայտարարել է որ ԱՄՆ-ը աշխարհում խախտում է մարդու իրավունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 08:02 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի կառավարությունը Թրամփին մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ

Հյուսիսային Կորեան դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը` հայտարարել է որ ԱՄՆ-ը աշխարհում խախտում է մարդու իրավունքները:

Այսօր Հյուսիսային Կորեայի տեղեկատվական գործակալությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է. «ԱՄՆ, որն իրեն համարում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանը աշխարհում, երբեք չի կարող թաքցնել իր իսկական բնույթը որպես մարդու իրավունքների ոտնահարողն աշխարհում»:

«Ռասայական խտրականությունը և ատելության տարածումը ԱՄՆ-ի սոցիալական համակարգի ներքին հատկություններն են, ու այդ հատկություններն ավելի  են դրսևորվել Դոնալդ Թրամփի խշխանության օրոք», - ասվում է զեկույցում:

Զեկույցում ընդգծված է.« Անցյալ  մեկ տարվա ընթացքում Թրամփի կառավարության հակաիրավական քաղաքականությունը, հանգել է միջազգային խաղաղության ու կայունության վնասին: 

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը մեծացել է Դոնալդ Թրամփ ռազմատենչ դիրքորոշումների հետևանքով: